Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Սերժ Սարգսյան. Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ թշնամուս, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի

Սերժ Սարգսյան. Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ թշնամուս, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի
14.02.2021 | 14:48

Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր՝ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը: Հեռուստաընկերությունը հրապարակել է անոնսը, որ Սերժ Սարգսյանը խոսել է կապիտուլյացիայի պատճառների, ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումների, ապագային միտված ծրագրերի մասին:


Հարցին, թե լայնորեն տարածված վարկած կա, որ ՀՀ վարաչպետը Ձեր պրոյեկտն է, այդպե՞ս է, թե ոչ, Սերժ Սարգսյանը պատասխանում է. «Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի: Ինձ կանգնեցրել էին ցուցվանգի առջև»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի հարաբերություններին՝ ՀՀ 3-րդ նախագահն ասում է. «Եթե Ալիևի քայլերը կապիտուլյանտը համարում է կառուցողական, պետք է բացատրի՝ այդ ո՞ր քայլերը՝ ռազմական գործողություններ սկսե՞լը, թե՞ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ են եղել, թե՞ ինչ-որ գաղտնի խոստումներ են տվել իրար»:

Իշխանության գործողությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանն ասում է. «Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքեբրումներից և սկսեցին Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, արդեն ինձ համար հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ»:
Հարցազրույցը եթեր կհեռարձակվի երկուշաբթի ժամը 21:00-ին:

Դիտվել է՝ 5681

Մեկնաբանություններ